00:00:00

Իրանն իր ազգային անվտանգությանն առնչվող հարցերում փոխզիջումների չի գնա. ԻԻՀ ԱԳՆ

21:33, 01 նոյեմբեր 2021 Աշխարհ

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Ղաթիբզադեն ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է մի շարք հարցերի՝ ընդգծելով, որ Իրանն իր ազգային անվտանգության հարցերի շուրջ զիջումների չի գնալու, գրում է «Մեհր» գործակալությունը։ Ղաթիբզադեն խոսել է նաև իրանական միջուկային կառույցների դեմ ռազմական գործողությունների շրջանակում Իսրայելի կողմից 1.5 մլրդ դոլարի հատկացմանը։ «Այս ռեժիմի էությունը ճգնաժամ և անկայունություն ստեղծելն է․․․ Սիոնիստական ռեժիմը քաջատեղյակ է Իրանի հնարավորություններին և իր ազգային անվտանգությունը պաշտպանելու կամքին: Իրանն իր ազգային անվտանգությանն առնչվող հարցերում փոխզիջումների չի գնա ոչ մեկի հետ»,- հավելել է դիվանագետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր