00:00:00

Ընդդիմությունը հավաքում է բազմահազարանոց բողոքի ցույց Թբիլիսիում

02:30, 01 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ընդդիմությունը կանցկացնի բազմահազարանոց բողոքի ցույց Թբիլիսիում նոյեմբերի 7-ին, որպեսզի բողոքարկի ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի կեղծված արդյունքները: Այդ մասին հայտարարել է «Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան Թբիլիսիի կենտրոնում կողմնակիցների հետ հանրահավաքի ժամանակ, գրում է Նովոստի-Գրուզիա-ն: Նրա խոսքով՝ հաջորդ կիրակի նախատեսված ակցիայի մասշտաբը կլինի ավելի մեծ, քան Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ազատելու պահանջով հանրահավաքը, որն անցկացվել էր հոկտեմբերի 14-ին: Տարբեր գնահատականներով՝ Թբիլիսիի կենտրոնում հավաքվել է 15-30 հազար մարդ: Նրա խոսքով՝ նախքան դա ընդդիմադիրները կլուծեն կազմակերպչական հարցերն ու կանցկացնեն ակցիաներ երկրի տարբեր շրջաններում: «Երեքշաբթի մենք կուղեւորվենք Բաթումի, որպեսզի մեր ընկերների հետ բողոքարկենք տեղի ունեցողը, այնուհետեւ կմեկնենք Քութաիսի եւ այլ քաղաքներ»,-հավելել է ՄԺՇ-ի առաջնորդը: «Ձեզ հետ միասին մենք չենք պատրաստվում հետ նահանջել եւ կծավալենք առաջնագիծ ամբողջ երկրի տարածքով»,-ասել է Մելիան: Այսօրվա հանրահավաքին կմասնակցեն նաեւ կուսակցությունները, որոնք նախքան ընտրությունների երկրորդ փուլը հայտարարել են Միասնական ժողովրդական շարժման հետ կոալիցիա կազմելու մասին՝ «Լելո»-ն, «Դրոա»-ն եւ «Եվրապական Վրաստանը»: Չի բացառվում, որ ապագայում նրանց բողոքը կսատարվի նաեւ ուրիշ քաղաքական ուժերի կողմից: Ընդդիմադիրներն արդեն սկսել են համապատասխան բանակցությունները: Ներկայում խորհրդարանի մոտ հանրահավաքն արդեն ավարտին է մոտենում: Ընդդիմության ակցիան հայտարարվել էր այսօր առավոտյան: Մի քանի ժամում խորհրդարանի մոտ կառուցել էին փոքր բեմ: Հանդիպմանը մասնակցել է շուրջ երեք հազար մարդ: Ռուսթավելի պողոտայում ավտոմեքենաների շարժը սահմանափակվել է: Ակցիայի անցկացման վայրի մոտ մոբիլիզացվել են մեծաթիվ ոստիկանական ուժեր՝ ներառյալ Վրաստանի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր