00:00:00

Պուտինը կոչ է արել կազմել բնապահպանական նախագծերի միջազգային վարկանշային աղյուսակը

23:45, 31 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել  կազմել բնապահպանական նախագծերի միջազգային վարկանշային աղյուսակը՝ ըստ դրանց կողմից ջերմոցային գազերի նվազման աստիճանի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ներդրված դոլարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Կարեւոր է միջազգային հանրության ջանքերը կենտրոնացնել նախ առավել արդյունավետ բնապահպանական նախագծերի շուրջ: Մեր կարծիքով՝ փորձագետները կկարողանային կազմել այդպիսի նախագծերի վարկանշային աղյուսակը՝ հաշվի առնելով արդյունավետության աստիճանը մթնոլորտում ջերմոցային գազերի ծավալները կրճատելու եւ յուրաքանչյուր ներդրված դոլարի տեսանկյունից»,-հայտարարել է նա G20 գագաթնաժողովի ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր