00:00:00

Հուրգադայում 40 ռուսաստանցի զբոսաշրջիկ հոսպիտալացվել են հյուրանոցում թունավորվելուց հետո

20:30, 31 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Եգիպտոսի Հուրգադա քաղաքում թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել է 40 ռուսաստանցի զբոսաշրջիկ, հայտնել է Կահիրեում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Իլյա Վոդյանովը։ Նրա խոսքով՝ շուտով բոլոր տուժածները դուրս կգրվեն հիվանդանոցից։ Այս մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Այսօր բոլորը պետք է դուրս գրվեն հիվանդանոցից, 40 մարդ է թունավորվել «AMC Royal» հյուրանոցում»,-ասել է մամուլի քարտուղարը։ Հուրգադայում ռուսաստանցիների զանգվածային թունավորման մասին հայտնի է դարձել նախորդ գիշեր։ Հիվանդանոց են տեղափոխվել նաև հյուրանոցի այլ հյուրեր՝ հիմնականում երեխաներ։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ թունավորման պատճառ կարող է լինել ծորակի ջուրը, իշխանությունները պատրաստվում են քրեական գործ հարուցել հյուրանոցում հակասանիտարական պայմանների պատճառով։ «AMC Royal»-ն արդեն երկու օր փակ է, զբոսաշրջիկներին տեղավորում են այլ հյուրանոցներում։ Օգոստոսից Ռուսաստանը վերականգնել է ուղիղ չվերթները Հուրգադա և Շարմ էլ Շեյխ հանգստավայրեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր