00:00:00

Լավրովն ու Չավուշօղլուն Հռոմում քննարկել են Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմի գործարկման հեռանկարները

18:34, 31 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն շաբաթ երեկոյան Հռոմում, որտեղ ընթանում է G20 գագաթնաժողովը, բանակցություններ են վարել, գրում է interfax.ru-ն։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը»։
Հաղորդագրության համաձայն՝ «մտքերի փոխանակում է տեղի ունեցել «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր