00:00:00

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի ՀՕՊ օբյեկտներին, կան տուժածներ

23:59, 30 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել սիրիական հակաօդային պաշտպանության օբյեկտներին, երկու սիրիացի զինվորական վիրավորվել է, հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Վադիմ Կուլիտը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Իսրայելական ռազմաօդային ուժերի չորս մարտավարական F-16 կործանիչներ Գոլանի բարձունքների մերձակայքում գտնվող իրենց տարածքից, առանց Սիրիայի օդային տարածք մտնելու, կառավարվող 8 հրթիռներով հարվածներ են հասցրել Սիրիայի հակաօդային պաշտպանության օբյեկտներին, որոնք գտնվում են Դամասկոսից 20 կիլոմետր դեպի արևմուտք և 12 կիլոմետր հյուսիս-արևմուտք»,-ասել է Կուլիտը ճեպազրույցում: Ռուսաստանցի զինվորականը հավելել է, որ հրթիռային հարվածները փոքր վնաս են հասցրել ենթակառուցվածքներին, երկու սիրիացի զինվորական վիրավորվել է։ Նրա խոսքով՝ սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը, օգտագործելով զենիթահրթիռային ԲՈւԿ համակարգը, ոչնչացրել են իսրայելական երկու հրթիռ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր