00:00:00

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում «3+3» ձեւաչափով մեխանիզմի գործարկումը

23:07, 30 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Հռոմում G20 գագաթաժողովի շրջանակում քննարկել են Հարավային Կովկասում «3+3» ձեւաչափով տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է Բալկաններում եւ Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։ Քննարկվել է բոսնիական կարգավորմանը խթանելու համատեղ քայլերի հնարավորությունը, այդ թվում՝ բազմակողմ ձեւաչափերի կիրառմամբ։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի խթանման նպատակով «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ։ Նախարարները քննարկել են նաեւ միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր եւ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների առանցքային ասպեկտները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր