00:00:00

Հռոմի պապն առաջին անգամ հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ

21:07, 30 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, ով շաբաթ առավոտյան ժամանել է Վատիկան մասնավոր ընդունելության համար: Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, զրույցը տեւել է գրեթե մեկ ժամ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հնդկաստանի առաջնորդին, ով Հռոմ է ժամանել G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, որը բացվում է շաբաթ օրն Իտալիայի մայրաքաղաքում, ուղեկցվել է փոքրաթիվ պատվիրակությամբ։ Հնդկաստանը համարվում է կլիմայական ճգնաժամի լուծման ուղիներ փնտրող առանցքային երկրներից մեկը։ Մոդին պոնտիֆիկոսին արծաթե ճրագալույց եւ գիրք է նվիրել՝ շրջակա միջավայրը պահպանման Հնդկաստանի ջանքերի մասին: Պոնտիֆիկոսներից միայն Հովհաննես Պողոս II (1920-2005 թթ.) է այցելել Հնդկաստան 1986 եւ 1999 թվականներին: Ֆրանցիսկոսը ցանկություն է հայտնել այցելել այդ երկիր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր