00:00:00

Ադրբեջանում 11-ամյա աղջիկը երեխա է ունեցել

00:59, 30 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Ադրբեջանի Իմիշլի քաղաքում 11-ամյա աղջիկը երեխա է լույս աշխարհ բերել, հայտնում է minval.az-ը: Ինչպես նշվում է Իմիշլիի շրջանային հիվանդանոցի հաղորդագրության մեջ, հիվանդանոց է դիմել Իմիշլի քաղաքի 11-ամյա (2010 թ. ծնված) բնակչի տատիկը։ Հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքում  ախտորոշվել է, որ աղջիկը 31 շաբաթական հղի է եղել։ Շրջանային դատախազությունում հետաքննություն է սկսվել։ Հաղորդվում է, որ այսօր հիվանդանոցում 11-ամյա աղջիկը դուստր է լույս աշխարհ բերել։ Փաստի առթիվ դատախազությունում քրեական գործ է հարուցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր