00:00:00

Իրանը եւ համաշխարհային տերությունները փորձում են համաձայնեցնել բանակցությունների վերսկսման օրը

23:59, 29 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Իրանը եւ համաշխարհային տերությունները, որոնք ձգտում են վերականգնել 2015թ. միջուկային գործարքը, փորձում են համաձայնեցնել Վիեննայում բանակցությունների վերսկսման օրը որքան հնարավոր է շուտ։ Այս մասին հայտարարել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, տեղեկացնում է Reuters-ը։ Իրանի գլխավոր բանակցողը Բրյուսելում այս շաբաթվա բանակցություններից հետո հայտարարել է, որ բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն նոյեմբերի վերջին։ Ստանոն ասել է, որ հոկտեմբերի 27-ի հանդիպումը Բրյուսելում «օգտակար» էր եւ «օգնել է որոշել հետագա ուղին Վիեննայում բանակցությունների վերսկսման համար»։ «Մենք աշխատում ենք միասին այլ գործընկերների հետ, այդ թվում՝ Իրանի եւ այլ կողմերի, որոնք ստորագրել են (միջուկային գործարքն Իրանի հետ), որպեսզի որքան հնարավոր է շուտ նշվի կոնկրետ օր Վիեննայում հանդիպման համար»,- ասել է Ստանոն ավանդական ճեպազրույցում։ Ապրիլին Թեհրանը եւ վեց տերություններն սկսել են քննարկել 2015թ. միջուկային պակտի փրկության միջոցները, որից ԱՄՆ-ը դուրս եկավ երեք տարի առաջ։ Բայց բանակցությունները դադարեցվեցին հունիսին  Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ընտրությունից հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր