00:00:00

Միրզիյոևը հաղթեց Ուզբեկստանի նախագահի ընտրություններում

19:28, 29 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միզիյոյևը, որը երկրորդ ժամկետով առաջադրվել էր պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 24-ին կայացած ընտրություններում, հաղթել է հավաքելով քվեների 80,12 տոկոսը: Այս մասին հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Զայնիդդին Նիզամխոջաևը հանձնաժողովի՝ հոկտեմբերի 29-ի նիստում, որտեղ հաստատվել են ընտրությունների վերջնական արդյունքները։ «Շավքաթ Միրզիյոյևի օգտին, որն առաջադրվել Էր Ձեռնարկիչների և գործարար մարդկանց շարժման – Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից, քվեարկել Է 12 988 964 ընտրող կամ քվեարկությանը մասնակցած ընտրողների ընդհանուր թվի 80,12 տոկոսը»,- ասել Է նա: Ուզբեկստանի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության քաղխորհրդի ղեկավարի տեղակալ Մաքսուդա Վորիսովան, «Միլիյ թիքլանիշ» («Ազգայն վերածնունդ») դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալիշեր Քոդիրովը, Էկոլոգիական կուսակցության ղեկավար Նարզուլո Օբլոմուրադովը եւ «Ադոլատ» («Արդարություն») սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բահրոմ Աբդուհալիմովը: Միրզիյոյևն առաջադրվել էր երկրորդ նախագական ժամկետի համար, առաջին անգամ նա Ուզբեկստանի նախագահ է ընտրվել 2016 թվականի արտահերթ ընտրություններում, որոնք տեղի են ունեցել պետության ղեկավար Իսլամ Քարիմովի կյանքից հեռանալուց հետո, որը երկիրը գլխավորում էր 1989 թվականից

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր