00:00:00

Նիգերիայում ավելի քան 12 մլն երեխա վախենում է դպրոց հաճախել

04:20, 29 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Նիգերիայում ավելի քան 12 մլն երեխա դպրոց չի հաճախում՝ զինյալների կողմից առևանգվելու մտավախության պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Մուհամադու Բուհարին:
«Այս պահի դրությամբ ավելի քան 12 մլն երեխա հոգեբանական տրավմա ունեն և վախենում են դպրոց հաճախել, հատկապես աղջիկները: Կրթական համակարգի վրա հարձակումները, մասնավորապես աշակերտների առևանգումը, զինյալների գործողությունների աճը, դպրոցներում ընդհանուր անվտանգության բացակայությունը վատացրել են իրավիճակը՝ մեծացնելով այն երեխաների թիվը, ովքեր չեն ցանկանում հաճախել դպրոց»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Նիգերիայի նախագահը:
Նա հավելել է, որ այն երեխաների հոգեկան վիճակը, ում դպրոցների վրա հարձակումներ են եղել կամ ում համադասարանցիներին կամ ուսուցիչներին առևանգել են, տրավմայի է ենթարկված, նրանք ավելի վատ են կենտրոնանում ուսման վրա և քիչ են հաճախում դասերի:
Վերջին մի քանի տարիներին Նիգերիայում չեն դադարում դպրոցականների զանգվածային առևանգումները: Հանցագործները երեխաների դիմաց գումար են պահանջում: 2020 թվականի դեկտեմբերից մինչ օրս երկրում ավելի քան 1000 աշակերտ է առևանգվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր