00:00:00

Ալբանիայի դատախազությունը մեղադրանք է հարուցել պաշտպանության նախկին նախարարին գործարանում պայթյունի հետ կապված

23:58, 28 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Ալբանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին նախարարին 2008թ. զինամթերքի թափոնավորման գործարանում հզոր պայթյունի հետ կապված, ինչի հետեւանքով զոհվել էր 26 մարդ, տեղեկացնում է AP-ը։ Կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ կառույցը (SPAK), որը պատասխանատու է  բարձրաստիճան պաշտոնյաներին հետաքննելու համար, հայտարարել է, որ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք է ներկայացրել Ֆաթմիր Մեդիուին, որը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը 2005-2008թթ.։ Այդ նույն մեղադրանքը հանվել էր 2009թ. դատական հետապնդումից նրա իմունիտետի պատճառով՝ որպես խորհրդարանի վերընտրված անդամ։ Սեպտեմբերին ալբանական դատարանը վճռեց վերսկսել գործը։ Մեդիուն նախկինի պես խորհրդարանի անդամ է ընդդիմադիր կուսակցությունից, բայց պատգամավորական իմունիտետից զրկվել է 2012թ.։ Նա չի ընդունում, որ իրավախախտումներ է կատարել՝ այդ քայլն անվանելով քաղաքականապես մոտիվացված։ Գործը վերսկսվել է 6-ամյա տղայի ծնողների հարցապնդմամբ, որը զոհվել էր Գերդեկում, մայրաքաղաք Տիրանայից ոչ հեռու, իր տան հետնաբակում խաղալու ժամանակ, 2008թ. մարտի 15-ի պայթյունի հետեւանքով։ Պայթյունից մահացել էր 26 մարդ, տուժել 264 հոգի, վնասվել մոտ 5 500 տուն։ 2012թ. դատարանը մեղավոր ճանաչեց եւ բանտարկեց 19 մարդու պայթյունի պատճառով, բայց զոհերի հարազատները դժգոհում էին, որ պետական պաշտոնյաները խուսափել են արդարադատությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր