00:00:00

Ադրբեջանցի գեներալը տասը տարվա ազատազրկման է դատապարտվել

19:59, 27 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ գեներալ Ռովշան Աքպերովը դատապարտվել է խիստ ռեժիմի գաղութում 10 տարվա ազատազրկման, տեղեկացնում է Haqqin.az-ը։ Միաժամանակ դատարանը մասամբ բավարարել է տուժող կողմի հայցը՝ Ռ. Աքպերովին պարտավորեցրել են 40 000 մանաթ վճարել՝ որպես պատճառված բարոյական վնասի փոխհատուցում։ Սակայն դատարանը Ռ. Աքպերովին չի զրկել ազգային հերոսի կոչումից, գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից եւ այլ պարգեւներից ու մեդալներից։ Հիշեցնենք, որ Ռովշան Աքպերովը կալանավորվել էր 2021 թվականի մարտին։ Նրա ձերբակալության մասին հայտնել է գլխավոր դատախազությունը։ Գեներալին մեղադրանք է առաջադրվել ադրբեջանցի գործարար Էլչին Ալիեւի սպանության համար։ Հանցագործությունը տեղի է ունեցել 2001 թվականի հունիսի 1-ին՝ Կիեւում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր