00:00:00

Նախկին վարչապետը դատի է տվել Լիբանանին Բեյրութի նավահանգստում պայթյունի գործի կապակցությամբ

21:29, 27 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Լիբանանի նախկին վարչապետ Հասան Դիաբը դատական ​​հայց է ներկայացրել լիբանանյան պետության դեմ՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության շրջանակում իր հետապնդման հետ կապված, հայտնում է Reuters-ը։ Դիաբը, ում մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի օգոստոսի 4-ին նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել էր ավելի քան 215 մարդ, բաց է թողել դատավոր Թարիք Բիթարի կողմից ծրագրված առնվազն երկու հարցաքննություն. դատավորին մերժել են գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ում նա փորձել է հարցաքննել: Մի շարք նախկին նախարարների հետ միասին Դիաբը պնդում է, որ դատավորը դատական կարգով իրեն հետապնդելու իրավասություններ չունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր