00:00:00

Լավրով. ՌԴ-ն ստուգում է Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթար»-ի օգտագործման մասին տեղեկատվությունը

20:09, 27 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնությունը կապի մեջ է Դոնբասի ներկայացուցիչների հետ, վերստուգում է Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին տեղեկատվությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ինչ վերաբերում է ուկրաինական զինված ուժերի կողմից Դոնբասի դիրքերում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին հաղորդագրություններին, ապա մենք այժմ նորից ստուգում ենք այդ տեղեկատվությունը։ Վերջին հայտարարություններից, որոնք տարածվում են Կիեւի իշխանությունների կողմից եւ որոնցով այն շատրվանում է, շատ դժվար է պարզել, թե որտեղ է ճշմարտությունը եւ որտեղ է հորինվածքը։ Եվ հիմա մենք վերստուգում ենք բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ Դոնբասի ներկայացուցիչների հետ շփումների»,- ասել է նա։ «Պատմությունը, իհարկե, պետք է ստիպի մտորել բոլոր նրանց, ովքեր խրախուսում են Ուկրաինայի քմահաճ պահանջները, որ դրան անհրաժեշտ է ընդունել ՆԱՏՕ: Եվ, իհարկե, ստիպել նրանց մտորել, թե ովքեր են զինում նեոնացիստներին ենթարկվող կիեւյան ռեժիմը»,- հավելել է նախարարը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին Դոնբասում ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ «Բայրաքթար» հետախուզական եւ հարվածային անօդաչու համակարգ կիրառեցին։ «Զինյալներին զինադադար պարտադրելու համար Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով «Բայրաքթար» է կիրառվել։ Անօդաչու թռչող սարքը չի հատել բախման գիծը եւ կառավարվող ռումբով ոչնչացրել է մեկ թնդանոթ»,- հայտնել են Ուկրաինայի գլխավոր շտաբից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր