00:00:00

«Նա պսիխոպաթ է». Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին բարձրաստիճան ծառայողը թագաժառանգի վերաբերյալ սկանդալային հայտարարություն է արել

03:19, 26 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին բարձրաստիճան աշխատակիցը պնդում է, որ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը «պսիխոպաթ է, որին հատուկ չէ կարեկցանքը» և որը ժամանակին պարծեցել է, որ կարող է սպանել թագավորության այն ժամանակվա կառավարիչ Աբդալլահ թագավորին և փոխարինել նրան իր հորով: Ինչպես գրում է The Guardian-ը, ամերիկյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում Սաադ Ալջաբրին, որը 2017 թվականի մայիսին փախել է Սաուդյան Արաբիայից և ապրում է Կանադայում, նաև ասել է, որ 2018 թվականին գործընկերն իրեն զգուշացրել է, որ Թուրքիայում  Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո, «մարդասպանների խումբը» մեկնում է Կանադա՝ սպանելու իրեն։ Ալջաբրին CBS-ի 60 Minutes-ին ասել է, որ իրեն զգուշացրել են Կանադայում Սաուդյան Արաբիայի որևէ դիվանագիտական առաքելության մոտ չգնալ: «Մի՛ գնաք հյուպատոսություն: Դեսպանատուն մի՛ գնա»,-ասել են նրան: Հարցին, թե ինչու, նրան ասել են. «Տղային մասնատել են, սպանել են(խոսքը Խաշոգջիի մասին է` Tert.am)։ Դու ցուցակի առաջին տեղում ես»: Հարցազրույցում Ալջաբրին արքայազն Մուհամեդին ներկայացրել է որպես անխոհեմ և անվստահելի: «Նա պսիխոպաթ է, առանց կարեկցանքի, որը զգացմունքներ չունի, երբեք չի սովորել իր փորձից»,-ասել է Ալջաբրին: Հետախուզության նախկին ծառայողը նաև պնդել է, որ արքայազն Մուհամեդը «վախենում է» այն տեղեկություններից, որ Ալջաբրին գիտեր իր մասին, այդ թվում՝ 2014 թվականին արքայազն Մուհամմեդի և այն ժամանակվա թագաժառանգ Բին Նաիֆի միջև ձայնագրված զրույցը, որտեղ արքայազն Մուհամեդը, իբր, ասել է, որ կարող է սպանել կառավորղ թագավորին՝ Աբդուլլային և գահն ազատել սեփական հոր՝ Սալմանի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր