00:00:00

ՀՀ-ում Իրանի դեսպանը դատապարտել է իրանական բեռնատարներից տուրք գանձելու Ադրբեջանի քայլերը

02:49, 26 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին դատապարտել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի հարավային հատվածի ճանապարհներով անցնող իրանական բեռնատարներից տուրքեր գանձելու Ադրբեջանի քայլը:
ԱրցախՊրեսի փոխանցմամն, այս մասին դեսպանն ասել է «Tasnim»-ին տված հարցազրույցում, ցավալի համարելով այն, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարները  պարտավորված են եղել վճարել տուրքեր:
Նշվում է, որ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված եռակողմ պայմանավորվածության՝ Հայաստանի հարավային հատվածի տարանցիկ երթուղում իրավիճակը պետք է մնար անփոփոխ, մինչև նոր երթուղու ավարտը:
Դեսպանը պարզաբանել է, որ տարանցիկ երթուղին օգտագործվել է վերջին երեք տասնամյակների ընթացքում: «Իրանական բեռնատարները վճարում են տուրքեր Հայաստան հասնելու ժամանակ և չի ակնկալվում, որ նրանք տուրք պետք է վճարեն 100 կմ անց ևս: Մենք ակնկալում ենք, որ նրանք (Ադրբեջանի Հանրապետությունը) կդադարեցնեն դա մինչև լրացուցիչ ճանապարհի կառուցումը և որ նոր խնդիրներ չեն առաջանա»,-նշել է դեսպանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր