00:00:00

«Որպես ի՞նչ գամ այդտեղ». Սերժ Սարգսյանը մերժել է Արցախի իշխանությունների հրավերը. «Ժողովուրդ»

13:07, 10 մայիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ-ականների պահվածքն արդեն խղճահարություն է առաջացնում: Երեկ Հաղթանակի օրվա և Շուշիի ազատագրման կապակցությամբ միջոցառումներ անցկացվեցին Երևանում ու Ստեփանակերտում: Բայց արի ու տես, որ ՀՀԿ-ական վերնախավը ներկա չի գտնվել հայկական երկու մայրաքաղաքներում անցկացված միջոցառումներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԼՂՀ իշխանությունները Ստեփանակերտում տեղի ունեցած միջոցառումներին մասնակցելու հրավեր էին ուղարկել Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս ներկա չէր, այլ բավարարվել էր ՀՀ և ԼՂՀ նախագահներին շնորհավորական ուղերձ հղելով: Սակայն Սարգսյանն իր բացակայությունը պատճառաբանել է. «Որպես ի՞նչ գամ այդտեղ»: Նկատենք, եթե նախկինում ՀՀԿ իշխանական վերնախավը Ս. Սարգսյանի աչքին երևալու և սիրաշահելու մղումով ամենուր հետևում էր նրան, հսկայական պատվիրակությամբ գործուղման մեկնում ԼՂՀ, ապա այս անգամ, ընդհակառակը, Ստեփանակերտ չէին գնացել: Անգամ Երևանում` Հաղթանակ զբոսայգում, անհայտ զինվորի հուշաքարին այցելած պաշտոնյաներին մատների վրա կարելի էր հաշվել: Զբոսայգի կառավարության անդամներից այցելել էր միայն ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը և ՊՆ պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, իսկ մյուս նախարարները չկային: Հաղթանակի զբոսայգում էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, սակայն առանց ՀՀԿ-ական պատգամավորների. նրան չէին ուղեկցում անգամ տեղակալները՝ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը, էլ չենք խոսում մյուս պատգամավորների, այդ թվում՝ հանձնաժողովների նախագահների մասին: Եվ սա այն դեպքում, երբ նախորդ տարի նույն այդ ՀՀԿ-ականները լայն ժպիտներով գալիս էին զբոսայգի, վետերանների հետ նստում ճաշելու: Կարելի է ենթադրել, որ մինչ այս նրանք ստիպված էին նման միջոցառումների մասնակցել ու հիմա որոշել են վայելել ազատությունը: Կամ ՀՀԿ-ականների համար այս տոները տոն էին, քանի դեռ նրանք իշխանություն էին: Կա նաև երրորդ տարբերակը. ՀՀԿ-ն կորցնում է իշխանությունը, և հիմա նրանք սգի մեջ են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր