00:00:00

Չինաստանի ԱԳ նախարարը Կատարում կհանդիպի թալիբների հետ

00:49, 26 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Չինաստանի արտգործնախարար Վան Ին Կատար այցի ընթացքում կհանդիպի «Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ։ Բանակցությունները «Աֆղանստանում տիրող իրավիճակի եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքների խորը փոխանակման հնարավորություն կտան», ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ «Այս տարվա օգոստոսից Աֆղանստանում իրավիճակը կտրուկ փոփոխությունների է ենթարկվել, եւ աֆղանցի ժողովուրդը երկրի ճակատագիրն ինքնուրույն որոշելու պատմական հնարավորություն է ստացել։ Սակայն, այնուամենայնիվ, նա դեռեւս բախվում է բազմաթիվ դժվարությունների ու խնդիրների եւ արտաքին աջակցության խիստ կարիք ունի»,- նշել է նա։ «Որպես Աֆղանստանի ավանդական բարեկամ հարեւան եւ գործընկեր՝ Չինաստանը միշտ երկխոսության եւ շփումների կոչ է արել՝ Աֆղանստանի իրավիճակը դրական ուղղությամբ տանելու եւ աֆղանցի ժողովրդին օգնելու դժվարությունները հաղթահարելու համար»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր