00:00:00

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի պատվիրակությանը

17:34, 25 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է երկրում գտնվող ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Ֆրանչեսկո Դիելլայի գլխավորած պատվիրակության հետ։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հանդիպման ընթացքում պաշտպանության վարչության պետը դաշինքի ներկայացուցիչներին տեղեկացրել է օկուպացված տարածքներում կատարված աշխատանքների եւ սահմանին առկա իրավիճակի մասին: Գեներալ-մայոր Ֆ.Դիելլան իր հերթին գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության ներկա վիճակի, այս ոլորտում ձեռք բերված դրական արդյունքների կապակցությամբ եւ ընդգծել փոխադարձ կապերի հետագա զարգացման կարեւորությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր