00:00:00

Հռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրը

22:27, 24 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական պատարագի ժամանակ դարձյալ դիմել է միջազգային հանրությանը Լիբիայում միգրացիոն խնդրի երկարաժամկետ լուծումը գտնելու կոչով, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ապրումակցում եմ Լիբիայում հազարավոր միգրանտներին, աղոթում եմ ձեզ համար: Տղամարդկանց, կանանց ու երեխաների մեծամասնությունը ենթարկվում է բռնության: Ես եւս մեկ անգամ խնդրում եմ միջազգային հանրությանը պահել Լիբիայում եւ ամբողջ Միջերկրական ծովում միգրացիոն հոսքերի կառավարման համար ընդհանուր, հստակ եւ երկարաժամկետ լուծումներ գտնելու խոստումը,-ասել է հովվապետը:- Անհրաժեշտ է վերջ դնել դեպի վտանգավոր երկրներ միգրանտների եվրադարձի գործում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր