00:00:00

Կանադան չեղյալ է հայտարարել արտասահմանյան ճամփորդություններից խուսափելու նախազգուշացումը

03:59, 24 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Կանադան այլևս չի հորդորի իր քաղաքացիներին խուսափել արտասահմանյան ոչ շատ կարևոր ճանապարհորդություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը՝ ճամփորդություններից խուսափելու պաշտոնական զգուշացումը երկիրը չեղյալ է հայտարարել: Կանադայում նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով COVID-19- ի դեմ մարդկանց պատվաստման հաջող տեմպը: Ավելի ուշ Կանադայի ամենախիտ բնակեցված Օնտարիո նահանգը հրապարակել է ժամանակացույց՝ վերացնելու COVID-19-ի մնացած բոլոր սահմանափակումները: Կանադայի ճանապարհորդական նախազգուշացումը հայտարարվել էր 2020 թվականի մարտին՝ համավարակի բռնկման ժամանակ: «Պատվաստանյութերը շատ արդյունավետ են ծանր դեպքերը կանխելու համար», - ճեպազրույցի ժամանակ ասել է գլխավոր բժիշկ Թերեզա Թամը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մինչև հոկտեմբերի 8-ը Կանադայի չափահաս բնակչության 82 տոկոսից քիչ թվով մարդիկ են պատվաստվել վիրուսի դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր