00:00:00

Հռոմի Պապին Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ են նվիրել

17:10, 23 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ են նվիրել, գրում է Lenta-ն՝ Telam-ի վրա հղումով։ «Մեծ սիրով» մակագրությամբ շապիկը Ֆրանցիսկոսին է նվիրել պաշտոնական այցով Վատիկան ժամանած Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը։ «Սիրելի եղբայր, շնորհակալ եմ ինձ ուղարկած մարզաշապիկի, քո նվիրվածության եւ քո պարզության համար: Շնորհակալ եմ հաստատակամության համար։ Մնա նույնը։ Աստված օրհնի քեզ, դու միշտ կարող ես ապավինել ինձ: Ուրախ եմ, որ դու չես գոռոզացել»,-ֆուտբոլիստին դիմել է Հռոմի պապը։ Ավելի վաղ Մեսսիի դուբլը ՊՍԺ-ին հաղթանակ է բերել Չեմպիոնների լիգայում։ Հարձակվողը յոթ րոպեում երկու գոլ է խփել՝ հաշիվը դարձնելով 3-2 հօգուտ ՊՍԺ-ի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր