00:00:00

Ռուսաստանում քովիդից մեկ օրվա ընթացքում մահացել է 1036 մարդ

00:39, 23 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանում հինգշաբթի օրը գրանցվել է քովիդ հիվանդությունից մահացությունների աննախադեպ բարձր ցուցանիշ: Մեկ օրում այստեղ մահացել է 1036 մարդ: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է հիվանդության նոր 36,339 դեպք: Մոսկվայի քաղաքագլուխը հրահանգել է չորս ամիս տանը մնալ պատվաստման չենթարկված 60-ն անց բոլոր անձանց: Կառավարությունն արձակել է մայրաքաղաքի հաստատությունները մեկ շաբաթով փակ պահելու հրահանգ, քանի որ միայն այս քաղաքում գրանցվել է 7897 դեպք մեկ օրվա ընթացքում: Քաղաքապետարանը նախատեսում է սահմանափակումների նոր փուլ սկսել հոկտեմբերի 28-ից, երբ բաց կլինեն միայն դեղատներն ու մթերային խանութները: Նման որոշում Մոսկվայի քաղաքապետարանը կայացրեց երկրի նախագահ Պուտինի հայտարարությունից մեկ օր անց, ըստ որի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 7-ը փակվում են երկրի բոլոր հաստատությունները: Նա ասել էր, թե շրջանային ղեկավարները կարող են սահմանափակումների ժամկետները փոփոխել ըստ իրենց հարմարության: Կրեմլը վարակի արագ տարածման պատճառ է համարում պատվաստումների դանդաղ ընթացքը: Ամերիկայի ձայն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր