00:00:00

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ․ ՏԱՍՍ

20:49, 22 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի իշխանությունների նկատմամբ՝ ներգաղթյալների հետ կապված իրավիճակի պատճառով, որոնց, Բրյուսելի պնդմամբ, Մինսկն անօրինական ճանապարհով ուղորդում է դեպի ԵՄ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը ՝ հղում անելով  ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ավարտին ընդունված հայտարարությանը: «ԵՄ-ն կշարունակի դիմագրավել բելառուսական ռեժիմի շարունակական հիբրիդային հարձակմանը, մասնավորապես՝ հետագա պատժամիջոցներ սահմանելով ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ»,- ասվում է հայտարարության մեջ: Ինչպես նշվում է, Եվրամիությունը թույլ չի տա երրորդ երկրների՝ ներգաղթյալներին քաղաքական նպատակով օգտագործելու փորձերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր