00:00:00

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 37 141 դեպք

18:04, 22 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 37 141-ով՝ 8 168 305։ Սա համավարակի սկզբից գրանցված նոր առավելագույն թիվն է, ուրբաթ տեղեկացրել են հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբում։ Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն պացիենտների թիվը, որոնք ներկա պահին բուժում են ստանում, ավելացել է՝ 822 792, տեղեկացնում է շտաբը։ Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 25 453-ով՝ 7 117 060։ Դուրս գրված հիվանդների թիվը, շտաբի տվյալների համաձայն, նվազել է՝ վարակվածների ընդհանուր թվի 87,1 տոկոսը։ Մահացու ելքերի թիվը մեկ օրում ավելացել է 1 064-ով նախորդ օրվա 1 036-ի դիմաց՝ 228 453։ Սա համավարակի սկզբից գրանցված նոր առավելագույնն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր