ԱՄՆ Կենտուկի նահանգում 4-ամյա երեխան ընկել է ժայռի գագաթից և 21 մետր ցած գլորվել: Ինչպես հայտնում է CNN-ը, բարբախտաբար, տղային ոչինչ չի պատահել, միայն կապտուկներ և քերծվածքներ է ստացել:

Նշվում է, որ տղան, որը քայլարշավի էր մասնակցում ծնողների հետ Daniel Boone National Forest անտառում: Երեխան սայթաքել է և ցած սահել ժայռից:

Ընկնելով երեխան մի քանի անգամ քարի է հարվածել՝ ընդհանուր առմամբ 21 մետր գահավիժելով: Երեխայի հայրը վազել է նրա հետևից և գրկած ցած իջեցրել լանջից:

Երեխային զննել են շտապ օգնության բժիշկները և հայտնել, որ «նրա հետ ուղղակի հրաշք է տեղի ունեցել»: