00:00:00

Իզմիրում ձերբակալվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության երկու անդամ

18:15, 21 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Թուրքիայի Իզմիր քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 17 անձի։ Ձերբակալվածներից 15-ը մեղադրվում են սոցիալական ցանցերում թուրքական պետության կողմից ահաբեկչական համարվող «Քրդական բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) քարոզչությամբ զբաղվելու, իսկ 2-ը՝ ՔԲԿ-ին անդամակցելու մեջ․ գրել է Ermenihaber.am-ը։ Հայտնի է, որ ձերբակալվածների մեջ են մտնում նաև Թորբալը և Քարաբաղլար շրջանների ղեկավարները, որոնք քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամներ են։ Թուրքական ոստիկանությունն այժմ միջոցառումներ է ձեռնարկում ևս 3 հոգու ձերբակալման ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր