00:00:00

Էկվադորի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար

21:14, 20 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Էկվադորի նախագահ Գիլյերմո Լասոն արտակարգ դրություն է հայտարարել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար՝ ասելով, որ անվտանգությունն ապահովելու համար փողոց դուրս կգան զինվորականներն ու ոստիկանները: Նա նշել է, որ Էկվադորը թրաֆիքինգի գոտուց վերածվել է գոտու, որտեղ նույնպես թմրանյութեր են օգտագործվում: «Դա արտացոլվում է ոչ միայն մեր երկրում օգտագործվող թմրամիջոցների քանակի, այլ նաեւ այն հանցագործությունների թվի վրա, որոնք այսօր ուղղակի կամ անուղղակիորեն կապված են թմրամիջոցների վաճառքի հետ»,-ասել է նա: Նրա խոսքով՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը հանգեցրել է սպանությունների, գողությունների ու կողոպուտների թվի աճին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր