00:00:00

Լավրով․ Աֆղանստանում իշխանափոխությունը կատարված փաստ է

18:42, 20 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Աֆղանստանում իշխանափոխությունը կատարված փաստ է։ Այս մասին Մոսկվայում թալիբների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Լավրովը աֆղանական կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել է Աֆղանստանի քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պահպանությունը եւ կոչ է արել կատարել այն խոստումները, որ երկրի տարածքը չի օգտագործվի երրորդ երկրների կողմից։ «Ժողովրդական զանգվածների աջակցությունը կապված է գրագետ սոցիալական քաղաքականության, քաղաքացիների հիմնական իրավունքների եւ ազատությունների պահպանման հետ: Մենք այդ մասին մանրամասն խոսել ենք թալիբների շարժման պատվիրակության հետ՝ հանդիպումը բացելուց առաջ»,-ասել է Լավրովը մոսկովյան ձեւաչափի նիստի մեկնարկին։ «Մենք կոչ ենք անում «Թալիբան» շարժմանը թույլ չտալ որեւէ մեկին օգտագործել Աֆղանստանի տարածքը երրորդ երկրների, առաջին հերթին՝ հարեւանների դեմ»,-ասել է նախարարը: Նրա խոսքով՝ ահաբեկչության եւ թմրանյութերի գործունեության «արտահոսքի» իրական սպառնալիք կա Աֆղանստանի հարեւան երկրների տարածքում: «Ցավոք, Աֆղանստանում թմրանյութերի արտադրության խնդիրը շարունակում է մնալ սուր: Այսօր գոյություն ունի ահաբեկչական եւ թմրանյութերի գործունեության, այդ թվում նաեւ միգրացիայի հոսքի իրական սպառնալիք»,-ասել է Լավրովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր