00:00:00

Facebook-ը մտադիր է փոխել անվանումը

15:57, 20 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Facebook-ը մտադիր է փոխել անվանումը, այդ մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ, հայտնում է Verge ամսագիրը՝ հղում անելով աղբյուրին: «Հաջորդ շաբաթ Facebook-ը նախատեսում է փոխել իր անունը` արտացոլելու իր ուղղվածությունը դեպի մետատիեզերք կամ «մետավերս» կառուցելու վրա», - ասվում է հաղորդագրության մեջ: «Metaverse»-ը, ըստ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի, մեծ հնարավորություններ կտրամադրի ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդկանց, նաև նրանց, ովքեր ցանկանում են ապրել և աշխատել քաղաքի կենտրոնից հեռու, ինչպես նաև նրանց համար, ովքեր ապրում են այն տարածքներում, որտեղ հասանելի չեն կամ սահմանափակ են կրթության կամ հանգստի օբյեկտները: Օգոստոսին Facebook-ը ներկայացրել էր Horizon Workrooms վիրտուալ գրասենյակները, որոնց հնարավոր է միանալ օնլայն կամ օգտագործել Oculus VR սարքերը։ Facebook սոցիալական ցանցը հիմնադրվել է 2004 թվականին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր