00:00:00

Բժիշկները խորհուրդ են տվել հացադուլ անող Սաակաշվիլիին հոսպիտալացնել

02:29, 20 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Բժիշկները խորհուրդ են տալիս Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կանխարգելման նպատակով հիվանդանոց տեղափոխել, քանի որ արդեն մեծ հավանականություն կա, որ նրա առողջական վիճակը կվատթարանա: Ինչպես գրում է Life.ru-ն, Վրաստանի առողջապահության նախարարության կողմից ստեղծված բժիշկների խումբը խորհուրդ է տալիս ստացիոնար բուժման ուղարկել Սաակաշվիլիին, որը գրեթե 20 օր հացադուլ է հայտարարել Ռուսթավիի բանտում: Բժշկի խոսքով՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Սաակաշվիլին կարող է հոսպիտալացվել: Միևնույն ժամանակ, մասնագետը չի հստակեցրել՝ դա կլինի քաղաքացիական հիվանդանոց, թե բանտային: Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր