00:00:00

Մայիսյան եռատոնը՝ Երեւանի փոքրիկ անկյուններից մեկում (լուսանկարներ)

23:41, 09 մայիս 2018 Ֆոտոշարք

Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը: Այսօր Հայաստանում եւ Արցախում օրը տոնական էր։ Վաղ առավոտից հայկական երկու հանրապետություններում տոնական միջոցառումներ էին կազմակերպվել։ Մայիսյան եռատոնը անմասն  չէր թողել եւ ոչ մեկին։ Տոնական միջոցառումներ էին կազմակերպվել նաեւ առանձին վարչական շրջանների բակերում։ Նմանատիպ տոնական միջոցառում կազմակերպվել էր նաեւ Շենգավիթ վարչական շրջանում՝ այդ շրջանի բնակիչ և այդ ընտրատարածքից ընտրված պատգամավոր, Ծառուկյան դաշինքի անդամ Արթուր Մանուկյանի կողմից: Վերջինս այս շրջանի թվով 43 բակերում տոնական միջոցառում էր կազմակերպել, ինքն էլ էր ներկա, շրջել էր բակերում ու շնորհավորել եռատոնի կապակցությամբ: Տոնական ու  ջերմ էր մթնոլորտը վարչական շրջանի Չեխովի փողոցում։ Հավաքվել էին բոլորը՝ թաղամասի տարեցներն ու երիտասարդները, իսկ մանուկների համար օրը էլ ավելի տպավորիչ ու հիշարժան դարձավ։ Նրանց շնորհավորելու էին եկել փոքրիկների կողմից սիրված մուլտհերոսները։ Տոնական սեղանի շուրջ բարձրացված առաջին բաժակն ուներ իր հասցեատերը։ Շնորհավոր մայիսյան հաղթանակները՝ բաժակաճառն ասելու իրավունքը վերապահվեց թաղամասի տարեց բնակիչներին։ Հետո արդեն խաղաղություն հայկական երկու հանրապետություններին եւ ավանդական մի քանի այլ շնորհավորանքներ։ Հավաքվածները ջերմորեն շնորհավորում էին միմյանց, շնորհակալություն հայտնում միջոցառման կազմակերպիչներին, շեշտելով, որ գնահատված լինելը լավագույն զգացումն է։ Հավաքվածների շարքում կային նաեւ Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ։ Նրանք էլ կիսվեցին իրենց հիշողություններով եւ անցած ուղու մասին որոշ դրվագներով։   Նշենք, որ Արթուր Մանուկյանը դատարկաձեռն չէր ներկայացել բակեր։ Պատգամավորը նվերներ հանձնեց թաղամասի եւ՚ տարեցներին, եւ՚ մանուկներին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր