00:00:00

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 34 325 դեպք

18:33, 18 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը վերջրն օրվա ընթացքում  ավելացել է 34.325-ով, սա նոր առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր: Դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 8 միլիոնը եւ կազմել 8.027.012 դեպք, վկայում են հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվը վերջին օրում ավելացել է 16 431-ով՝ հասնելով 7 017 055-ի: Դուրս գրված հիվանդների մասնաբաժինը, ըստ շտաբի, նվազել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 87.4 տոկոսը: Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 998-ով՝ նախորդ օրվա 997-ի դիմաց՝ հասնելով ընդհանուր 224 310-ի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր