00:00:00

Ինչ ժառանգություն ստացավ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ից. Որքա՞ն է կազմում ՀՀ պետական պարտքը. «Ժողովուրդ»

14:08, 09 մայիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական ծանր ժառանգություն է ստացել ՀՀԿ-ից. խոսքը տնտեսության վիճակի մասին է, որը հազիվ թե կարելի է գնահատել բարվոք:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միայն ՀՀ պետական պարտքը մայիսի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 867.5 մլն դոլար, մինչդեռ տարսեկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Ասել է, թե նախորդ կառավարությունն այս չորս ամիսներին պետական պարտքն ավելացրել է 92.9 մլն-ով: Ի դեպ, եթե չլինեին ապրիլի կեսերից սկիզբ առած բողոքի ցույցերը, որ վերածվեցին համաժողովրդական շարժման, այս ընթացքում երկրի պետական պարտքն էլ ավելի կշատանար: Պարզապես համաժողովրդական շարժումը պարալիզացրեց իշխանությունների, մասնավորապես կառավարության գործունեությունը` հնարավորություն չտալով ազատորեն վարկային նոր համաձայնագրեր կնքել. դե, միջազգային կառույցներն էլ իրենց հերթին խուսափեցին ՀՀ-ին պարտք տալուց: Մեկ ուշագրավ փաստ էլ. ՀՀ պետական պարտքի առյուծի բաժինը արտաքին պարտքն է՝ 4 մլրդ 927.8 մլն դոլար, իսկ ներքին պարտքը 1 մլրդ 333.6 մլն դոլար է, ընդ որում՝ այս ամիսներին կառավարությունը հետևողականորեն ավելացրել է հենց ներքին պարտքը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր