00:00:00

Վահագն Հարությունյանը փախել է Հայաստանից. «Ժամանակ»

13:43, 09 մայիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը արդեն 3 օր է՝ Հայաստանում չէ։ Ասել է թե՝ փախել է Հայաստանից։
Նա 3 օր առաջ մեկնել է Գերմանիա՝ սպասելով, թե ինչպես պետք է հանգուցալուծվի հայաստանյան քաղաքական իրավիճակը։ Նա նեղ շրջանակում հայտարարել է, որ եթե Նիկոլ  Փաշինյանը դառնա վարչապետ, ապա Գերմանիայից չի վերադառնա։ Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր, ում թեթև ձեռքով գործն առ այսօր համարվում է չբացահայտված։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում բազմիցս հայտարարել է, որ իր վարչապետ ընտրվելու պարագայում Մարտի 1-ի բացահայտումը իր առաջնահերթություններից է լինելու»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր