00:00:00

Ընտրական օրենսգիրքը կփոխվի. եթե ՀՀԿ-ն դիմադրի, կմնա մի տարբերակ՝ հանրաքվե․ «Ժամանակ»

13:30, 09 մայիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց առաջին գործը պետք է լինի ՀՀ Ընտրական օրենսգիրքը փոխելը: Ենթադրվում է, որ Փաշինյանը ցանկանում է ռեյտինգային ընտրակարգը փոխարինել պարզ համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, որի ընդունման համար անհրաժեշտ է 63 կողմ ձայն, իսկ քանի որ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է ՀՀԿ-ին, չի բացառվում, որ ՀՀԿ-ականները փորձեն տապալել օրենսգրքի փոփոխությունները: Այդ դեպքում կմնա միայն մի տարբերակ՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպում, եւ այդ դրույթների ամրագրում Սահմանադրությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր