00:00:00

Վիգեն Սարգսյանն ու փոխնախարարները հրաժարականի դիմումներ են գրել. «Ժողովուրդ»

14:04, 08 մայիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարարներ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը հրաժարականի դիմումներ են գրել: Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ վերջիններս վերոնշյալ օրը հանդիպում են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ, շնորհակալություն հայտնել համագործակցության համար: Առայժմ, սակայն, ո՛չ նախարարի, ո՛չ էլ նրա երկու տեղակալների հրաժարականի դիմումները չեն հրապարակայնացրել: Մեզ հասած տեղեկություններով` այդ ամենը պայմանավորված է սահմանային իրավիճակով, և, առհասարակ, Ղարաբաղյան հարցի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը պարզելու համար դիմեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանին, սակայն վերջինս ասաց, որ նման բան չկա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր