00:00:00

Ծառուկյանի փեսան 50 հազար դրամի արժեք ունեցող բաժնեմասը տարեվերջին վաճառել է 264 միլիոնով. «Փաստ»

13:19, 08 մայիս 2018 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը։ Համաձայն հայտարարագրի, Մանուկյանը նախորդ տարի 20 միլիոն դրամով գնել է հողամաս, միաժամանակ նշված է, որ նույն տարում ձեռք է բերել եւ այնուհետեւ վաճառել՝ առանձնատուն, որի արժեքը, սակայն, նշված չէ։ Պաշտոնյան ունեցել է նաեւ բաժնեմասեր։ Տարեսկզբին դրանց հարկային գինը կազմել է 50 հազար դրամ եւ 44 միլիոն 859 հազար դրամ, այնուհետեւ դրանք մինչ տարեվերջ օտարվել են համապատասխանաբար՝ 264 միլիոն եւ 23 միլիոն դրամով։ Դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 126 միլիոն 707 հազար դրամ, 2 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար ու 300 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 58 միլիոն 707 հազար դրամ, որից 4 միլիոն 560 հազար դրամը աշխատավարձ է, մնացածը՝ շահաբաժին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր