00:00:00

Թավշյա հեղափոխությունն ակտիվացրել է «առվակներին». Հովիկ Աբրահամյանը որոշել է օգտվել պահից. «Հրապարակ»

13:09, 08 մայիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ծավալած թավշյա հեղափոխությունն ակտիվացրել է «առվակներին»։ Նախկին վարչապետ, ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանը որոշել է օգտվել պահից ու հարազատ մարզում ռևանշի գնալ։ Նա ակտիվացրել է իր կողմնակիցներին, որոնք փորձում են հեռացնել անցանկալի կադրերին։ Ուրբաթ օրը Արտաշատի քաղաքապետարանի 14 հոգանոց ավագանու 9 անդամները բոյկոտել են ավագանու նիստը, նրանք շարունակելու են բոյկոտն այնքան, մինչև անվստահություն հայտնեն երիտասարդ քաղաքապետ Կարեն Բենիամինյանին։ Կան տեղեկություններ, որ բոյկոտը հրահրում են Աբրահամյանները։ Անհնազանդ ավագանիները բոյկոտով, սակայն, չեն բավարարվել և երեկ արդեն բացահայտ՝ անուն-ազգանուններով և ստորագրությամբ տեքստեր էին տարածում, որ պաշտպանում են վարչապետի ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր