00:00:00

Կարեն Կարապետյանը լքում է ՀՀԿ-ն. «Ժամանակ»

12:59, 08 մայիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություներով՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը պատրաստվում է դուրս գալ ՀՀԿ-ից և նոր կուսակցություն հիմնադրել:
Կարապետյանը նախկինում էլ է բազմիցս հրապարակային դժգոհություն հայտնել վարվող ներքին քաղաքականությունից, իսկ համաժողովրդական շարժման հաղթանակը ապահարզանի հարմար առիթ է: Հիշեցնենք, որ դեռևս 2005թ. Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը և ներկայիս էլի մի քանի կարկառուն ՀՀԿ-ականներ ձեռնամուխ եղան նոր կուսակցության հիմնմանը՝ «Միավորում հանուն Հայաստանի» անվամբ, և նույնիսկ կուսակցության կենտրոնական գրասենյակ էին վարձել Խանջյան փողոցի վրա: Բայց այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կանխեց այս կուսակցության ստեղծումը՝ համոզելով հիմնադիրներին իր հետ միասին անդամակցել ՀՀԿ-ին»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր