Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների նստավայրում այսօր կքննվի ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության գործը։
Նշենք, որ նիստին ներկա է նաեւ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ։
Հիշեցնենք` Անդրիաս Ղուկասյանն արդեն 21 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ: Կալանավորվել է 2016 թվականի հուլիսի 31-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Մոտ մեկ ամիս առաջ տեղի էր ունեցել Անդրիաս Ղուկասյանի գործով Վճռաբեկ դատարանի դատական նիստը, որտեղ որոշվել էր, որ 9 ամիս շարունակ Անդրիաս Ղուկասյանն անօրինական է կալանքի տակ եղել: