00:00:00

Ծառուկյանը ցանկանում է Փաշինյանի հետ երկարատև համագործակցության հուշագիր ստորագրել. «Ժամանակ»

13:09, 05 մայիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի պատգամավորները խոսում են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը կարող էր առաջադրվել երկրի վարչապետի թեկնածու և դրա համար թե՛ ներսում, թե՛ դրսում ուներ համապատասխան աջակցություն:
Սա ասվում է նրա համար, որ ցույց տրվի, թե որքան մեծահոգի է Գագիկ Ծառուկյանը, որ կարողացավ դեմ գնալ այդ պահանջին և վարչապետի պաշտոնում պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Բայց ցանկացած մեծահոգություն և նույնիսկ ինքնազոհաբերում պահանջում է համապատասխան փոխհատուցում: «Ծառուկյան» դաշինքի որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ Ծառուկյանը ցանկանում է, որ մինչև մայիսի 8-ին նշանակված վարչապետի ընտրությունները Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկարաժամկետ համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրեն, որով կամրագրվի «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատրաստակամությունը համագործակցել ոչ միայն ժամանակավոր կառավարության գործունեության ընթացքում, այլ նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր