00:00:00

ՊՆ-ում ոգևորված են հեղափոխությամբ. «Հրապարակ»

12:50, 05 մայիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում ոգևորված են հեղափոխությամբ, հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ կանի: ՊՆ ավագների սերունդը վստահ է, որ Սերժ Սարգսյանը հեռանալիս ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել նրա հետ մի շարք կարևոր պաշտոնների մասով։ Եվ հույս ունեն, որ Վիգեն Սարգսյանը կդասվի պրոֆեսիոնալների շարքը, և նրան ժամանակ կտան՝ սկսած ծրագրերն իրագործելու: ՊՆ երիտասարդ սերունդը վստահ է, որ Փաշինյանը Սերժ Սարգսյանի կարկառուն կադրին՝ Վիգեն Սարգսյանին չի թողնի այդ պաշտոնին: Մի մասը համակերպվել է սպասվող փոփոխություններին և ճամպրուկային է, սակայն առավել ճկունները Դավիթ Տոնոյանի հետ են սկսել հանդիպել, քանի որ «Ելք»-ի անդամ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Պնախարարի լավագույն թեկնածուն Դավիթ Տոնոյանն է, սակայն նրա դեմ առարկություններ ունի Ռուսաստանը»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր