00:00:00

Հրաժարականից 10 օր անց. Թավշյա հեղափոխությունը խառնեց շատերի խաղաքարտերը. «Հրապարակ»

14:11, 04 մայիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունը խառնեց շատերի խաղաքարտերը, այսօր աշխատանքի փնտրտուքի մեջ են ոչ միայն նախարարները, տեղակալները, այլև վարչության պետերը, հայեցողական պաշտոններ զբաղեցնողները:
Բանն այն է, որ ի սկզբանե նախատեսված էր, որ Սերժ Սարգսյանը նախագահականի իր աշխատակազմի առանցքային դեմքերին կտանի կառավարություն, մի քանիսին կտեղավորեն նախագահականում, իսկ Կարեն Կարապետյանն իր թիմակիցներին պետք է տեղավորեր առաջին փոխվարչապետի գրասենյակում: Սակայն այժմ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից 10 օր անց, նրա մի շարք թիմակիցներ աշխատանքից ազատվելու դիմում չեն գրել, և հայտնի չէ, թե ինչով են զբաղվում Բաղրամյան 26-ում։ Ըստ ամենայնի՝ որոշել են մնալ և տեսնել, թե ինչ է լինում, նաև՝ աշխատավարձ ստանալ, քանի դեռ իրենց ձեռք չեն տվել։ Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ վարչապետի օգնականի պաշտոնից ազատվել են Սերժ Սարգսյանի թիմակիցներից Հրայր Ղուկասյանը, Արմեն Աբելյանը, Նաիրի Պետրոսյանը: Նաիրին արդեն իսկ նշանակվել է պաշտոնաթող նախագահի գրասենյակի ղեկավար։ Իսկ մի շարք անձինք կառավարության աշխատակազմից տեղափոխվել են նախագահական։ Այսպես․ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Նարե Դանիելյանը նշանակվել է նախագահականի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պետ, կառավարության իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանը կգլխավորի նույն վարչությունը նախագահի աշխատակազմում, Կարինե Ավետիսյանն աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից տեղափոխվել է նախագահական՝ նույն պաշտոնին: Անահիտ Մնացականյանն էլ ազատվել է կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից՝ այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ։ Նա ևս տեղափոխվում է նախագահական, սակայն առայժմ նշանակման հրաման չկա»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր