00:00:00

Փաշինյանի հետ արդեն «ընկերանում են». «Հրապարակ»

13:48, 04 մայիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դեռ չի դարձել վարչապետ, սակայն ԱԺ-ում երեկ նրա շուրջ արդեն քծնանքի մթնոլորտ էր ձևավորվել։ Նրան մոտենում էին, ողջագուրվում պատգամավորներ, որոնք նախկինում, մեղմ ասած, աչքով աչք չունեին Փաշինյանին, առիթը բաց չէին թողնում չարախոսել հետևից։
Իսկ ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը, որն Արտաշես Գեղամյան-Նիկոլ Փաշինյան «բռնցքամարտի» միակ ականատես վկան էր, բայց այդպես էլ չցանկացավ ցուցմունք տալ ՀՀԿ-ական պատգամավորի դեմ, ԱԺ բուֆետում այնքան ինքնամոռաց էր ողջունում, որ քիչ էր մնում պոկեր Փաշինյանի ձեռքը»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր