00:00:00

Միհրան Պողոսյանը «քաշվեց». ժողովուրդը նրան պատժելու ձև է գտել. «Փաստ»

14:01, 03 մայիս 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Մի խումբ տնտեսագետներ մի քանի ծրագրով փորձում են հանդիպել ժողովրդի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: «Փաստ»-ի թղթակցի հետ զրույցում նրանցից մեկը ներկայացրել է ակցիաներից մեկը: Նրանք առաջարկում են ճանապարհները փակելուն զուգընթաց փակել տխրահռչակ գեներալ Միհրան Պողոսյանի` «Քեթրինի Միհրանի» բանանի ու ցիտրուսների պահեստների ճանապարհները, որպեսզի նա չկարողանա իր բանանները խանութներ հասցնել: Իսկ մեկ–երկու օր ուշացնելու դեպքում փտած բանանները կմնան գեներալի «վզին»: Նա տվեց նաև «Քեթրինի» Միհրանի պահեստների հասցեները. Զեյթունի Ռուբինյանց փողոցի «Քեթրինի» պահեստը, Բյուրեղավանի «Միկմետալի» պահեստները (պահեստը պատկանում է նրա հանրահայտ քեռիներին)»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր