00:00:00

Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ. «Հրապարակ»

13:20, 03 մայիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում բարիկադներ են գցվել ընդդիմության և իշխանության միջև։ Երեկ Նաիրա Զոհրաբյանն է «ռազբորկա» արել ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի հետ, որը նախորդ՝ վարչապետի ընտրության օրը, Զոհրաբյանի ելույթի ժամանակ ռեպլիկ է թողել․ «Էլ ո՞վ խոսար»։ Իսկ Միքայել Մելքումյանի ելույթի պահին էլ նետել է․ «Մնում էր էս կաշառակերը խոսեր»։
Նաիրա Զոհրաբյանը, տեսնելով երգչուհի պատգամավորին, օտար անձանց ներկայությամբ հարձակվել է նրա վրա՝ անվանելով դինոզավր․ «Եթե մեկ էլ կփորձես իմ կամ իմ խմբակցության անդամներից մեկի ելույթի ժամանակ ռեպլիկ թողնես կամ ինչ-որ բան անես, ձեռքիցս չես պրծնի»: Շուշան Պետրոսյանը փորձել է արդարանալ, թե նման բան չի ասել, բայց դե՝ դիմացը լրագրողներ չէին կանգնած, որ շշպռեր, ինքը՝ Նաիրա Զոհրաբյանն էր»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր