00:00:00

Ինչու է Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26 այցելում. «Ժողովուրդ»

13:20, 02 մայիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո անգամ շարունակում է այցելել Բաղրամյան 26 և օրվա ողջ մասն անցկացնում իր նախկին նստավայրում:
Ավելին` ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` այս օրերին նույնն է մնացել նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի թիվը՝ չորս մեքենա և մեկ միկրոավտոբուս՝ լցված մինչև ատամները զինված թիկնապահներով: Միայն բացակայում են ուղեկցող ՃՈ մեքենաները, և Սերժ Սարգսյանի համար այլևս փողոց չեն փակում. նա աշխատում է երթևեկել հնարավորինս աննկատ, դե, որպեսզի չերևա Բաղրամյան 26 իր ելումուտը: Տեղեկությունները ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր